20 մլրդ դրամ վարկ Արցախին՝ բռնագաղթածների համար տների կառուցմանը
Տնտեսություն
15:19 27/10/2022
ԼՂՀ

20 մլրդ դրամ վարկ Արցախին՝ բռնագաղթածների համար տների կառուցմանը

Կառավարությունն այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում ընդունեց, ըստ որի պետական բյուջեից Արցախի կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ:

«Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Վարկային միջոցները նախատեսված են բռնագաղթած արցախցիների համար Արցախի Հանրապետության տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

Placeholder
20 մլրդ դրամ վարկ Արցախին՝ բռնագաղթածների համար տների կառուցմանը