Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի. Մասնագետի խորհուրդը
Առողջություն
10:01 29/10/2022
Հայաստան

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի. Մասնագետի խորհուրդը

Մանկական գինեկոլոգ Նազելի Սարգսյանը ներկայացրել է մի քանի ախտանիշ, որոնց առկայության պարագայում մինչև 18 տարեկան աղջիկները պետք է դիմեն բժշկին։

ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն,  մանկական գինեկոլոգի պետք է դիմել

. Արտաքին սեռական օրգանների բորբոքային պրոցեսի դեպքում 
. Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների դեպքում, որոնք բնորոշ են դեռահասության տարիքին
. Դաշտանային ցիկլի խանգարման, ցավոտ, առատ, երկարատև դաշտանի ժամանակ
. Արտաքին սեռական օրգանների շրջանում նորագոյացությունների (պապիլոմաներ և այլն) առաջացման դեպքում
. Երկրորդային սեռական հատկանիշների` մինչև 8 տարեկանն ի հայտ գալու դեպքում կամ հակառակը` դրանց բացակայությունը 11-12 տարեկանից հետո:

«Շատ կարևոր է հիվանդությունների վաղ ախտորոշումը և կանխարգելումը: Ուստի աղջիկ երեխայի նշված գանգատների դեպքում պետք է դիմել մանկական գինեկոլոգի»,-նշում է մասնագետը։

Placeholder
Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի. Մասնագետի խորհուրդը