Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատավարձերը գրեթե երկու անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգևավճարներն են դարձել աշխատավարձ.Ֆինանսների նախարար
«Միայն վարչապետը կամ ֆինանսների նախարարը չեն որ, թվերի մասին են խոսում են, դրանց մասին խոսում է վիճակագրությունը՝ փաստերը»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ աշխատատեղերի աճի վերաբերյալ և այլ ոլորտներում արձանագրված աննախադեպ աճերը չի զգում հասարակության զգալի մասը:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը հաշվետվություն է ստանում տնտեսվաողներից, որտեղից երևում է, որ գրանցված աշխատողների թիվը ավել է նախկինում արձանագրված ցուցանիշների նկատմամբ և պահանջարկի էական աճ է արձանագրվել բարձր որակավորում ունեցող աշխատողների նկատմամբ:
Անդրադառնալով 2023թ բյուջեի նախագծով պետական համակարգում բարձր պարգևավճարները 25 մլրդ դրամով նվազեցնելու և աշխատավարձի ֆոնդը նույնքան ավելացնելու փաստին՝ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարությունը 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծ է բերել ԱԺ, դրան համապատասխան կավելանա նաև բազային աշխատավարձը և հանրային հատվածում ծառայողների, պետական աշխատողների աշխատավարձերը որոշակի համամասնությամբ կբարձրանա:
«Երկու բան է տեղի ունեցել, երբ մենք վերահաշվարկում էինք այդ բազային աշխատավարձերը, մասամբ դրանք ֆինանսավորվում են այն զուտ ավելացումների հաշվին, որը կառավարությունը կգումարի աշխատավարձի ֆոնդին, իսկ այդպիսիք 2023-ի համար 21 մլրդ դրամ է և մի մասը, որ անցյալում պարգևավճար էր, կվերահաշվարկվի որպես աշխատավարձ: Այսինքն այն, ինչ մենք կոչում էինք պարգևավճար, դա կլինի այդ ծառայողների աշխատավարձի մի մաս»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ եթե նախկինում պետական ծառայողների պարգևավճարները որպես կանոն կազմում էին աշխատավարձի ֆոնդի 30 %-ը, ապա հաջորդ տարի կկազմի 16 %-ը, արդյունքում աշխատավարձերը գրեթե երկու անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգևավճարներն են դարձել աշխատավարձ: