Վրաստանի վարչապետը Արաբական Միացյալ Էմիրություններում է
Քաղաքական
20:15 31/10/2022
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը Արաբական Միացյալ Էմիրություններում է

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։

Կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդը և Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն։

Աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։

Placeholder
Վրաստանի վարչապետը Արաբական Միացյալ Էմիրություններում է