Հինգ շախմատիստ Հայաստանից՝ ՖԻԴԵ-ի ցուցակում
Սպորտ
17:37 01/11/2022
Հայաստան

Հինգ շախմատիստ Հայաստանից՝ ՖԻԴԵ-ի ցուցակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է ամենամսյա  վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Գաբրիել Սարգսյանն է: Նա 2699 միավորով 41-րդ հորիզոնականում է: Աղյուսակում 58-րդ տեղն է զբաղեցնում Հայկ Մարտիրոսյանը՝ 2682 միավոր:

Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2859):

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ կանանց դասակարգման սանդղակում մեր երկրից ընդգրկված է երեք շախմատիստուհի: Էլինա Դանիելյանը 39-րդն է  (2426), Աննա Սարգսյանը 68-րդն է (2384), Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը (2380):

Առաջինը չինուհի  Հոու Յուֆանն է (2638): 

 

Placeholder
Հինգ շախմատիստ Հայաստանից՝ ՖԻԴԵ-ի ցուցակում