Դոլարը շարունակում է արժեզրկվել
Տնտեսություն
10:30 01/11/2022
Հայաստան

Դոլարը շարունակում է արժեզրկվել

Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ գնալով նվազում է։ Այսօր արդեն մեկ դոլարի միջին առքը 393.76  դրամ է՝ հոկտեմբերի 30-ի համեմատ արժեզրկվելով 0.50 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ժամը 10։00-ի դրությամբ դոլարի առքի ամենաբարձր գինը կազմում է 397 դրամ, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 400 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 396 դրամ է, իսկ վաճառքը՝ 400-405 դրամ։

Եվրոն նույնպես արժեզրկվել է։ Մասնավորապես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 384.26  դրամ՝ արժեզրկվելով 0.50 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 397 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա այն այսօր արժևորվել է. միջին առքը կազմում է 5.95 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6.40 դրամ։

Placeholder
Դոլարը շարունակում է արժեզրկվել