ԿԳՄՍ-ն կառավարության պահուստային ֆոնդ վերադարձրեց 140 մլն դրամ
Կրթություն, գիտություն
12:33 03/11/2022
Հայաստան

ԿԳՄՍ-ն կառավարության պահուստային ֆոնդ վերադարձրեց 140 մլն դրամ

«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության բյուջեից ելքային ծրագրերում կատարել 62  մլն դրամի չափով վերաբաշխում, ինչպես նաև 140 մլն դրամն ուղղել կառավարության պահուստային ֆոնդ»,- գործադիրի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ Վերաբաշխում է իրականացվում Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայի կրթական համալիրների շենքայի պայմանների բարելավման նախագծահաշվարկային փաստաթղթավորման գործընթացի համար:

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ նախարարության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N 341-Ն որոշմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվել է համապատասխան գումար և սկզբնական փուլում, վերլուծությունների արդյունքում նախատեսվել էր 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար՝ մոդուլային, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:

«Կրթական բարեփոխումների շրջանակներում կրթական գործընթացների կազմակերպման մասով այլևս ձևավորվել է նոր մոտեցում և նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկբունքը՝ 2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոտեցումն այլևս ընդունելի չէ։ Նոր մոտեցմամբ, անկախ աշակարտների թվաքանակից, նոր կրթական կենտրոնները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները պետք է նվազագույնն ունենան առնվազն 12 դասարան, 1 նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, (1 արհեստագործական սենյակ), 1 կենսաբանության և քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, 1 ֆիզիկայի և աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա և այլն»,-հայտնեց Դումանյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում Կապան խոշորացված համայնքի 10 բնակավայրի կրթահամալիրների համար այդ պահանջներին բավարարող փոփոխություններն իրականացնելու համար որոշվել է առանձին նախագծերի փոխարեն կիրառել նոր տրամաբանության միայն մոդուլային կրթահամալիրների համար լրամշակված տեղակապում:

Placeholder
ԿԳՄՍ-ն կառավարության պահուստային ֆոնդ վերադարձրեց 140 մլն դրամ