122 մլրդ դոլար արժութային պահուստներով Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը
Տնտեսություն
14:06 04/11/2022
Տարածաշրջան

122 մլրդ դոլար արժութային պահուստներով Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերջերս հրապարակած զեկույցում հայտարարել է, որ 122 մլրդ դոլար արժութային պահուստներով, Իրանը երրորդն է Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում, փոխանցում է ParsToday-ը։

Ըստ ԱՄՀ-ի՝ այս տարի Իրանին հասանելի արժութային պահուստները կազմել են 30,8 մլրդ դոլար։
Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 13 մլրդ դոլարով։

Հասանելի արժութային պահուստներն այն պահուստներ են, որոնք պատրաստ են և գտնվում են երկրի ֆինանսական իշխանությունների վերահսկողության տակ և ենթարկված չեն պատժամիջոցների։

Տարածաշրջանում միայն երկու երկիր՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Իրանից ավելի շատ արժութային պահուստներ ունեն:

Placeholder
122 մլրդ դոլար արժութային պահուստներով Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը