«Մաթեմատիկական մոդելների կառուցման արդյունքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68-ից բարձրացնել 75 հազ դրամ»
Տնտեսություն
16:59 04/11/2022
Հայաստան

«Մաթեմատիկական մոդելների կառուցման արդյունքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68-ից բարձրացնել 75 հազ դրամ»

«Նախագծով նախատեսվում է, որ 2023 թ հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվելու է՝ հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը»,-ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան:

Փոխնախարարը  ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը:

Նա ասաց, որ մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազարի փոխարեն դարձնել 75 հազար դրամ:

«Նախատեսվում է ամսական դրույքաչափի, ժամային տարիֆների դրույքաչափի և դրա հետ կապված Աշխատանքային օրենսքրքի երկու հոդվածներում խմբագրական բնույթի փոփոխություններ անել»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Նիստին նեկա 5 ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին: նախագահող Հերիքնազ Տիգրանյանը հայտարարեց, որ ամեն ինչ պարզ է, դրա համար էլ հարցեր չկան:

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ հավելեց, թե մնում է միայն շնորհակալություն հայտնել կառավարությանը:

Տիգրանյանն առաջարկեց բարձրախոսը միացրած շնորհակալություն հայտնել:

Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց, որ իր կուսակցությունը հանձնառություն ունի մինչև 2026 թ-ն նվազագույն աշխատավարձը հասնել 85 հազար դրամ:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ ընդամենն առաջարկեց, որ նախագծի վերնագրից հանեն «լրացում» բառը, քանի որ նախագծերով միայն փոփոխություն  է կատարվում:

Զարուհի Բաթոյանն էլ հիշեց, որ այս տարի Հայաստանում գրանցվել է ռեկորդային շատ աշխատատեղեր:
 

Placeholder
«Մաթեմատիկական մոդելների կառուցման արդյունքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68-ից բարձրացնել 75 հազ դրամ»