Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում, Բելառուսում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում Բելառուսում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«Ռազմական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի առաջին կիսամյակում Բելառուսի Հանրապետությունում»,-հայտնել են կազմակերպությունից։
Հայտնում են նաև, որ հինգշաբթի օրը կայացած ՀԱՊԿ ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական կոմիտեի 21-րդ նիստում քննարկվել են կազմակերպության հավաքական անվտանգության շրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց հակազդման միջոցները։ Բացի այդ, մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում՝ կապը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության հետ։
«ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ կազմակերպության խաղաղապահ ներուժի ներդրումը մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված կարևորագույն խնդիրներից մեկն է»,-հավելել է մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը տեսակոնֆերանսի միջոցով զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Քննարկման արդյունքներով ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ միասին ձևավորել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից հատկացված ուսումնամարզական բազաների և ուսումնական կենտրոնների ցանկը՝ ապահովելու ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների ուսուցումն ու համակարգումը։ Ռուսաստանի Զինված ուժերի Ժուկովի անվան ակադեմիային համակցված, որը հանդիսանում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի անձնակազմի վերապատրաստման հիմնական կրթական և մեթոդական կազմակերպությունը, մշակել ՄԱԿ-ի շտաբի սպաների համար նախատեսված դասընթացների ընդունման ընթացակարգերը, որոնք նախատեսված են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի միացյալ հրամանատարության կազմի համար»,-ասվում է հաղորդագրությունում։