Շախմատի տունը ձեռք կբերի էլեկտրոնային շախմատի ժամացույցներ և համակարգչային տեխնիկա
Սպորտ
18:50 10/11/2022
Հայաստան

Շախմատի տունը ձեռք կբերի էլեկտրոնային շախմատի ժամացույցներ և համակարգչային տեխնիկա

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 9 մլն 941 հազար դրամ գումարի շրջանակում վերաբաշխում կատարելու որոշմանը:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոցին, որով ձեռք կբերվեն էլեկտրոնային շախմատի ժամացույցներ և համակարգչային տեխնիկա:

Գույքի համար կազմվել է նախահաշիվ, և ստացվել են գնային առաջարկներ: Էլեկտրոնային շախմատի ժամացույցների մեկ անձից գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել «Դոլֆին» համակարգչային սրահ ՍՊԸ-ից, քանի որ այն հանդիսանում է տվյալ մասնագիտացված ծառայությունն իրականացնող միակ ներկայացուցիչը Հայաստանում:

Placeholder
Շախմատի տունը ձեռք կբերի էլեկտրոնային շախմատի ժամացույցներ և համակարգչային տեխնիկա