Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն են հիմնում
Տնտեսություն
20:25 11/11/2022
Տարածաշրջան

Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն են հիմնում

Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն:Այս մասին գրում է ermenihaber-ը։

Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։

Դյոնմեզն այս մասին հայտարարել է Ալժիրում կայացած Ներդրումների 2-րդ կոնֆերանսին, որին մասնակցել է որպես պատվավոր հյուր։

«Թուրքիան այստեղ՝ Ալժիրում, երկար ժամանակ է, ինչ ներդրումներ է կատարում։ Մոտ 1500 թուրքական ընկերություն այստեղ ներդրումներ է անում, և այդ ընկերություններում մոտ 30 հազար ալժիրցի է աշխատում։ Անցած տարի համատեղ առևտրի ծավալը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար, այս տարի 5 միլիարդի շեմին կհասցնենք»,- նշել է նա։

Նախարարը շեշտել է, որ մայիսին Ալժիրի նախագահի Թուրքիա կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում քննարկվել է առևտրի ծավալները մոտ ժամանակներս շուրջ 10 միլիարդի հասցնելու խնդիրը։

Placeholder
Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն են հիմնում