Կիևում ռուսաց լեզուն հանվել է մանկապարտեզների և դպրոցների ուսումնական ծրագրերից
Կրթություն, գիտություն
13:00 11/11/2022
Աշխարհ

Կիևում ռուսաց լեզուն հանվել է մանկապարտեզների և դպրոցների ուսումնական ծրագրերից

Կիևում ռուսերենը հանվել է մանկապարտեզների և դպրոցների ուսումնական ծրագրերից։ Նման որոշում են կայացրել քաղաքային խորհրդի պատգամավորները նոյեմբերի 10-ին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Կիևի քաղաքային խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Մայրաքաղաքում ռուսաց լեզուն ամբողջությամբ դուրս կմնա նախադպրոցական և հանրակրթական համայնքային հաստատությունների ուսումնական ծրագրերից։ Որոշման նախագծով նախատեսվում է կազմակերպաիրավական գործողությունների իրականացում` ուղղված խմբերի և դասարանների ռուսերենից պետական լեզվի անցմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտարարել է քաղխորհրդի պատգամավոր, կրթության և գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վադիմ Վասիլչուկը, Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում լեզվի հարցը ազգային անվտանգության հարց է: Նա նշել է, որ «աննպատակահարմար և սխալ» է ուսումնական գործընթացն անցկացնել ռուսերեն և ուսումնասիրել այն մանկապարտեզներում և դպրոցներում:

Placeholder
Կիևում ռուսաց լեզուն հանվել է մանկապարտեզների և դպրոցների ուսումնական ծրագրերից