Էրդողանն հայտարարել է, որ Արևմուտքը «առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա»
Քաղաքական
13:24 12/11/2022
Աշխարհ

Էրդողանն հայտարարել է, որ Արևմուտքը «առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա»

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ. «առանց սահմանափակումների հարձակվում է Ռուսաստանի վրա», իսկ Ռուսաստանը, դիմադրում է։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»

«Ռուսաստանը սովորական պետություն չէ, այն հզոր պետություն է։ Իհարկե, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա։ Այս ամենին Ռուսաստանը, իհարկե, դիմադրում է։ Մենք նաև փորձում ենք պարզել, թե ինչպես կարող ենք այստեղից խաղաղության միջանցք բացել… Մենք կարծում ենք, որ դրա համար լավագույն ուղին կարող է լինել երկխոսությունից դեպի խաղաղություն ուղին»,-Ուզբեկստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասաց Էրդողանը:
 

Placeholder
Էրդողանն հայտարարել է, որ Արևմուտքը «առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա»