Սերբիան «հաղթեց» Թուրքիային ու Ադրբեջանին
Սպորտ
18:53 15/11/2022
Աշխարհ

Սերբիան «հաղթեց» Թուրքիային ու Ադրբեջանին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  (UWW) հայտնում է, որ 2023թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Մրցավայր - երկիր  դառնալու հայտ էին ներկայացրել նաև  Ադրբեջանն ու Թուրքիան: Բայց քվեարկողների բացահայտ առավելությամբ  հաղթել է Բելգրադը: Ի դեպ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սերբ Նենադ Լալովիչը չի մասնակցել գործընթացին: 

Բելգրադյան ստուգատեսում կխաղարկվեն Փարիզի  օլիմպիական խաղերի  ուղեգրեր,-հայտնում է ՀԱՕԿ-ը։

Placeholder
Սերբիան «հաղթեց» Թուրքիային ու Ադրբեջանին