Ակցիա Վրաստանի ԿԳ նախարարության դիմաց՝ «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը»
Տարածաշրջան
16:36 15/11/2022
Տարածաշրջան

Ակցիա Վրաստանի ԿԳ նախարարության դիմաց՝ «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը»

Թբիլիսիում Վրաստանի կրթության և գիտության նախարարության դիմաց նախօրեին Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նախաձեռնությամբ ակցիա են անցկացրել՝ կոչ անելով կանխել Վրաստանի դպրոցներում պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը: Մասնակիցները պարզել էին «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը» գրությունով պաստառներ:

«Ադրբեջանը երկրորդ տարին է՝ նոյեմբերի 8-ին նշում է այսպես կոչված «Հաղթանակի օրը», սակայն չի բավարարվել այս «տոնը» նշել սեփական երկրում և այժմ այն ​​նշում է այլ երկրներում, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, այդ թվում՝ Վրաստանում։ Ցավոք, պետք է նշել, որ Վրաստանի տարածքում անցկացվող տարբեր միջոցառումների շարքում Թբիլիսիի թիվ 64 հանրակրթական դպրոցում նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված այս տոնին, որտեղ համարձակորեն և բացահայտորեն ընդունում է Ադրբեջանի հակահայկական վերաբերմունքը և տարածում պանթուրքիզմի գաղափարախոսությունը», –Jnews-ի հաղորդմամբ,  նման հայտարարությամբ են հանդես եկել պիկետի մասնակիցները:

Նրանք առհասարակ անընդունելի են համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը Վրաստանում: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ նախարարությունը տեղյակ չի եղել այս ամենից։

«Վրաստանը միշտ եղել և մնում է չեզոք երկիր, որտեղ երկու ազգային փոքրամասնություններ ապրում են խաղաղ, և հաշվի առնելով տարածաշրջանում խաղաղության տանող Վրաստանի դերը, երկրի տարածքում նմանատիպ դրսևորումները չեն նպաստում այդ խաղաղության հաստատմանը», – ասված է պիկետի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ:

Placeholder
Ակցիա Վրաստանի ԿԳ նախարարության դիմաց՝ «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը»