Եվրոն շարունակում է արժևորվել
Տնտեսություն
09:10 15/11/2022
Հայաստան

Եվրոն շարունակում է արժևորվել

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.24 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.22 դրամով։

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 403 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.91 դրամ (արժևորվել է 2.42 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`413 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  6.13 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։

 

Placeholder
Եվրոն շարունակում է արժևորվել