Ադապտացիոն գործընթաց ապահովող օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին դեմ եմ. Մհեր Գրիգորյան
Տնտեսություն
17:55 16/11/2022
Հայաստան

Ադապտացիոն գործընթաց ապահովող օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին դեմ եմ. Մհեր Գրիգորյան

«Այս պահին «e-draft» հարթակում դրված է կառավարության կողմից մշակված որոշման նախագիծը, կամ եթե դրավծ էլ չէ հանրային քննարկման՝ մոտ օրերս կդրվի, որը վերաբերում է դրամով արտահայտված վաստակի անկման հատուցման միջոցառմանը»,-ԱԺ-ում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե գործադիրն ի՞նչ է անում, որպեսզի դոլարի փոխարժեքի անկման հետևանքով ՏՏ ոլորտի մասնագետների աշխատավարձերը մեծ կորուստներ չունենան:

Փոխվարապետի կարծիքով՝ այդ որոշումը պետք է ժամանակավոր լինի:

Գրիգորյանը նկատեց, որ դրամով վաստակի կորստի մասին մարդիկ խոսում են, բայց չեն խոսում, որ գների աճը, որը պետք է տեղի ունենար ներմուծվող ապրանքների հետ կապկված՝ չի արձանագրվել:

«Այսինքն՝ ամեն դեպքում եթե եկամուտների մասում կա մարդկանց մոտ անկում, ապա պետք է ասել, որ ծախսերի մասով չկա գների այնպիսի աճ, որն առկա է աշխարհում»,-հայտնեց փոխվարչապետը՝ արձանագրելով, որ հարևան երկրներում գնաճային ինֆլացիոն ճնշումներն շատ ավելի բարձր են:

Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ադապտացիոն գործընթաց ապահովող օրենսդրական փոփոխություններին դեմ է, ինչպես նաև՝ ֆիսկալ փոփոխություններին՝ հայտարարելով, որ նման դեպքերում չի կարելի հարկային փոփոխություններ անել:

Նա հայտնեց, որ կառավարությունը միջոցառման միջոցով կկոմպենսանցնեն նման անձանց կորուստը, բայց՝ թիրախային:

Placeholder
Ադապտացիոն գործընթաց ապահովող օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին դեմ եմ. Մհեր Գրիգորյան