ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Տնտեսություն
16:19 16/11/2022
Հայաստան

ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ

Նոյեմբերի 16-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 395.15 դրամ։

Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, արժեզրկվել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Մասնավորապես՝ եվրոն նվազել է 0.87  դրամով և կազմել 412.06 դրամ, ռուսական ռուբլին՝  0.02 դրամով՝ կազմելով  6.55 դրամ:

Ըստ ԿԲ-ի՝ բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ ավելացել է 1.29 դրամով՝ կազմելով 471.18 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը կազմել է 22 503.8 դրամ՝ նվազելով 7.55 դրամով դրամով, իսկ արծաթի գինն աճել է 5.50 դրամով՝ հասնելով 278.73 դրամ:
 

Placeholder
ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ