Ավետիք Հովակիմյանը 1,5 րոպեում հաղթել է սլովենացի մրցակցին
Սպորտ
19:59 17/11/2022
Հայաստան

Ավետիք Հովակիմյանը 1,5 րոպեում հաղթել է սլովենացի մրցակցին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․

«Հայ բռնցքամարտիկը մեկ ու կես րոպեում հաղթել է սլովենացի մրցակցին:Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը պարզապես շնչելու հնարավորություն չի տվել Կի Ռոմանին:

Մեր մարզիկը հենց սկզբից նետվել է գրոհի ու հարվածների մի ամբողջ տարափ հասցրել սլովենացուն: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին և մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ:

Հաղթանակ է գրանցվել նաև Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավելի քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին»:

 

Placeholder
Ավետիք Հովակիմյանը 1,5 րոպեում հաղթել է սլովենացի մրցակցին