Ինդոնեզիան հայտնել է 2036թ. օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին
Սպորտ
19:16 17/11/2022
Աշխարհ

Ինդոնեզիան հայտնել է 2036թ. օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է  իր երկրում 2036թ. օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այդ նպատակով նա նախատեսում է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել նոր կառուցվող Նուսանտարա քաղաք:

Նորակառույցի նախագիծը հայտարարվել է 2019թ.: Կառավարման մարմինների տեղափոխումը կկատարվի փուլերով՝ մինչև 2024թ. ավարտը:

Այս մասին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն  հայտարարել է օրերս  իր երկրում անցկացված   մեծ քսանյակի / G20/ համաժողովում:  Նա  ընդգծել է սպորտի կարևոր դերը՝  աշխարհը միավորելու գործում:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը, ով նույնպես մասնակցել է նշած  համաժողովին, ողջունել է 2036թ. օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու Ինդոնեզիայի ցանկությունը: 

«Ծանոթանալով  Նուսանտարայի նախագծին  և արդեն իսկ ձեռք բերված առաջընթացին, խորապես տպավորված եմ  նախագահ Վիդոդոյի  նախաձեռնությամբ: Կառուցվող  մայրաքաղաքը, որպես կայուն ապրելակերպի մոդել՝  կնպաստի բնակչության  առողջության ամրապնդմանը  և սպորտի  զարգացմանը»,- ասել է Բախը:

 

Placeholder
Ինդոնեզիան հայտնել է 2036թ. օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին