«Հրաշք գրուպ» և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ներն այսօր կառավարությունից արտոնություններ կստանան
Տնտեսություն
10:57 17/11/2022
Հայաստան

«Հրաշք գրուպ» և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ներն այսօր կառավարությունից արտոնություններ կստանան

Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են «Հրաշք գրուպ», «Պարկ գրուպ» «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ներին և «Յունիվերսալ քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հնարավորություն տալու մասին նախագծերը:

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է 36 նախագիծ, որից զեկուցվող է միայն 3-ը:
 

Placeholder
«Հրաշք գրուպ» և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ներն այսօր կառավարությունից արտոնություններ կստանան