Փառք Աստծո, որ «McDonald's»-ը գնում է Բելառուսից. Լուկաշենկո
Տնտեսություն
15:52 18/11/2022
Աշխարհ

Փառք Աստծո, որ «McDonald's»-ը գնում է Բելառուսից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետությունից McDonald ' s-ի հեռանալու ֆոնին բնակչությանը կոչ է արել «չշտապել արտասահմանյան երկրներ» և հայտարարել է, որ այդ ապրանքանիշի տեղը շուկայում պետք է զբաղեցնի բելառուսական բիզնեսը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 22-ից Բելառուսում McDonald's ապրանքանիշով գործող ռեստորանները կսկսեն գործել ռուսական «Вкусно и точка» ապրանքանիշով։

«Ես ձեզ միշտ կոչ եմ անում՝ սնվեք, սպառեք ձեր սեփականը, մի շտապեք դեպի արտասահմանյանը։ Սա այսօր արդիական է հնչում այն առումով, որ ոմանք, հատկապես երիտասարդների շրջանում, և, հավանաբար, միջին տարիքի, կամ գուցե ավագների շրջանում, սկսեցին հառաչել և հառաչել, թե ՝ «Վայ, McDonald's-ը գնում է»: Ես մտածում եմ՝ փառք Աստծո, որ գոնե գնում է։ Բայց միայն McDonald 's-ի տեղը, որտեղ աշխատում են մեր մարդիկ, մեր մասնագետները, որտեղ սպառվում է մեր ապրանքը, պետք է զբաղեցնեն բելառուսները»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նաև ասել է, որ իրենք պետք է անեն այն, ինչ ժամանակին արել է «McDonald 's»-ը։

Placeholder
Փառք Աստծո, որ «McDonald's»-ը գնում է Բելառուսից. Լուկաշենկո