Վրաստանի կառավարությունը չի հետևում ԵՄ առաջարկություններին
Քաղաքական
18:33 18/11/2022
Տարածաշրջան

Վրաստանի կառավարությունը չի հետևում ԵՄ առաջարկություններին

Վրաստանի վաչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կոշտ գնահատական է տվել «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեի ելույթին։

«Ձեր ելույթը կեղծավորության և ստի ներկայացում էր, անընդունելի օրինակ՝ քաղաքական գործչի պահվածքի։ Դուք վիրավորում եք մեր հասարակությանը, մեր բնակչության ճնշող մեծամասնությանը, մեր պատգամավորներին»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

Նշվում է,որ այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ Գիորգի Վաշաձեն, հարցեր են հղել վարչապետին՝ կապված Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման հետ։

Գիորգի Վաշաձեն դիմելով ներկաներին՝ ասել է, որ կառավարությունը չի հետևում ԵՄ առաջարկություններին։

Դիմելով ընդդիմությանը՝ Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է, որ «Վրացական երազանքն» ամեն ինչ արել է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ ընդդիմությունը հակառակը, որ Վրաստանը չստանա այդ կարգավիճակը։

 

Placeholder
Վրաստանի կառավարությունը չի հետևում ԵՄ առաջարկություններին