ԵՄ-ն հայտարարում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու մասին
Քաղաքական
11:28 18/11/2022
Տարածաշրջան

ԵՄ-ն հայտարարում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու մասին

Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյին ասել է, որ ԵՄ-ն պատրաստում է Վրաստանին միությանն անդամակցելու համար։

«Մենք տեսնում ենք, որ վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը: Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ երկրի ողջ քաղաքական էլիտայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են դրանում: Մենք պատրաստում ենք Վրաստանին ԵՄ անդամակցություն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը Թբիլիսի կատարած աշխատանքային այցից հետո գրել է Վարգեյին Twitter-ի իր էջում ։

Վարգեյը Թբիլիսի է այցելել նոյեմբերի 15-16-ը։ Նա բանակցություններ է վարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում եվրահանձնակատարը դրական է գնահատել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ բարեփոխումների ընթացքը։

Placeholder