Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կարող է վերապատրաստել 5 կազմակերպություն
Կրթություն, գիտություն
20:21 18/11/2022
Հայաստան

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կարող է վերապատրաստել 5 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի 1473-Ա հրամանով երաշխավորվել են հինգ կազմակերպություններ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

Մասնավորապես, երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

«Էդիթ Պրինտ» ՍՊԸ
«Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
«Վարդանանք Կրթահամալիր» ՍՊԸ
«Քայլ առ քայլ» ԲԿ:

«Երաշխավորված կազմակերպությունների ընտրությունը կատարվել է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 27-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի: Հիմք են ընդունվել հիշյալ կարգի պահանջներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության ընտրության համար ձևավորված հանձնաժողովի գնահատման արդյունքները»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունում:

Placeholder
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կարող է վերապատրաստել 5 կազմակերպություն