«Ավրորայի լուսաբացը»՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ
Մշակույթ
18:35 19/11/2022
Հայաստան

«Ավրորայի լուսաբացը»՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ

Օրեր առաջ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին Asia Pacific Screen Awards-ում («Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն):

Հայաստանի կինոգործիչների միությունը շնորհավորում է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանին, ստեղծագործական ողջ կազմին և բոլորիս՝ ֆիլմի նորանոր հաջողությունների համար:

Միությունից հայտնում են, որ այս օրերին ֆիլմն ընդգրկված է Տալինի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ֆիլմի Բալթյան պրեմիերան կայանում է «Ա» կարգի փառատոնում, որը նշանակալի ձեռքբերում է:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի՝ պետական ֆինանսական աջակցությամբ և եվրոպական ամենախոշոր կինոֆոնդի՝ ԵՎՐԻՄԱԺ-ի (Հայաստանը որպես մեծամասնական համարտադրող) ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմ է։

Placeholder
«Ավրորայի լուսաբացը»՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ