Արմեն Աշոտյան. Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց Փաշինյանին
Քաղաքական
10:02 19/11/2022
Հայաստան

Արմեն Աշոտյան. Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հանձնոժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Շատերդ մոռացել եք 44-օրյա պատերազմից մի ամիս առաջ Նիկոլի հարցազրույցը BBC-ին:

Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»:

Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել:

Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր:
Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը:
Փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստման առաջին մասը։ Կապիտուլյացիայի տեսքով։

Մեր հաշվին։ Արցախի հաշվին։ Հայրենիքի հաշվին։

Եւ արդեն երկու տարի է, ինչ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին»։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

Placeholder
Արմեն Աշոտյան. Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց Փաշինյանին