Անվասայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
Սպորտ
15:00 19/11/2022
Տարածաշրջան

Անվասայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Վրացի անվասայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել Հունգարիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։

Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, սուսերամարտի կիսաեզրափակիչում նա 15:11 հաշվով հաղթել է հունգարուհի Եվա Հայմասին, իսկ եզրափակիչում 15:14 հաշվով հաղթել ուկրաինուհի Եվգենյա Բրեուսին և մրցաշարում Վրաստանի հավաքականին բերեց առաջին բարձրագույն կարգի մեդալը:

Վրաստանի սուսերամարտի կանանց հավաքականը շարունակում է մրցելույթները Հունգարիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում։

Նշվում է, որ այսօր Իրմա Խեցուրիանին, Նինա Թիբիլաշվիլին և Գվանցա Զադիշվիլին կփորձեն բարձրակարգ մեդալներ նվաճել։
 

Placeholder
Անվասայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում