Ստամբուլի պայթյունից տուժած 71 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից
Քաղաքական
18:53 19/11/2022
Տարածաշրջան

Ստամբուլի պայթյունից տուժած 71 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից

Թուրքիայի Ստամբուլ քաղաում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից 71-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարության տեղեկատվությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչություն որակված պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 81 մարդ։

Այսօր հայտնի դարձավ, որ Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձանց։ Նրանց թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։

Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ։ Մինչ այս ձերբակալված միակ կասկածյալը Քրդական աշխատավորական կուսակցության անդամ է։  Թուրքիայի ՆԳՆ հայտարարության համաձայն, ահաբեկչության կատարման հրահանգը եղել է Սիրիայից, իսկ կատարոը Թուրքիա հասել է Աֆրին քաղաքով։

Placeholder
Ստամբուլի պայթյունից տուժած 71 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից