Բաթումի նավահանգստում սակրավորներ են աշխատում
Իրավունք
17:55 21/11/2022
Տարածաշրջան

Բաթումի նավահանգստում սակրավորներ են աշխատում

աթումի նավահանգստում մեկ ժամից ավելի է, ինչ մոբիլիզացված են իրավապահներն ու սակրավորները։ 1tv.ge-ի հաղորդմամբ, առկա տեղեկությունների համաձայն՝ նավերից մեկի վրա ական են փնտրում։

Լրագրողներին նավահանգստի արհմիությունների ներկայացուցիչը հայտել է, որ անհայտ անձը զանգահարել է նավահանգստի ադմինիստրացիա և հայտնել, որ նավը, որը պատրաստվում էր մեկնել, ականապատված է, թեև սա վարկածներից մեկն է։ Նավահանգիստը ներկայումս արգելափակված է:

Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ պարզաբանում չի արել։

Placeholder
Բաթումի նավահանգստում սակրավորներ են աշխատում