Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության նախնական արդյունքները
Սպորտ
18:11 21/11/2022
Հայաստան

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության նախնական արդյունքները

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայասաշտանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ¼ եզրափակիչ:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից ¼ եզրափակիչում են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը:

Եվս մեկ հաղթանակ և մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, մեր մյուս մարզիկներն այսօր անցկացնելու են ¼ եզրափակիչի իրենց մենամարտերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության նախնական արդյունքները