«Մանչեսթեր Յունայթեդ»-ը տեղեկացնում է՝ Ռոնալդուն հեռանում է ակումբից
Աշխարհում
22:40 22/11/2022
Հայաստան

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը տեղեկացնում է՝ Ռոնալդուն հեռանում է ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ակումբից։ sport.ru-ի հաղորդմամբ, պորտուգալացին լքում է ակումբը, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ունեցած հսկայական ներդրման համար և մաղթել  հաջողութուններ։

««Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռոնալդուն  սկանդալային հարցազրույց էր տվել։ Նա ուժեղ քննադատել էր ակումբն ու գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
 

Placeholder
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը տեղեկացնում է՝ Ռոնալդուն հեռանում է ակումբից