Մեսսիի և Ռոնալդուի համատեղ լուսանկարի ստեղծման պատմությունը
Աշխարհում
14:55 22/11/2022
Աշխարհ

Մեսսիի և Ռոնալդուի համատեղ լուսանկարի ստեղծման պատմությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Louis Vuitton ապրանքանիշի գովազդային արշավին են մասնակցել։ «Ոսկե գնդակի» բազմաթիվ դափնեկիրները գովազդել են պայուսակները՝ դրանցից մեկի վրա շախմատ խաղալով:

«Հաղթանակը հոգեվիճակ է»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։

Լուսանկարի հեղինակն է լեգենդար հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը։

chess.com-ը գրում է, որ խաղատախտակի վրա ֆիգուրները պատահական չեն դասավորված.  Մագնուս Կարլսենի և Հիկարու Նակամուրայի միջև Սթավանգեր 2017-ի Norway Chess մրցաշարի խաղից է։

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արվել Ռոնալդուի և Մեսսիի համատեղ լուսանկարը։

Placeholder
Մեսսիի և Ռոնալդուի համատեղ լուսանկարի ստեղծման պատմությունը