Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ. Զեկույց
Հասարակություն
18:00 22/11/2022
Հայաստան

Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ. Զեկույց

Ուսումնասիրությունների համաձայն, նախորդ ութ տարիները եղել են ռեկորդային ամենատաք տարիները, ինչը պայմանավորված է ջերմոցային գազերի անընդհատ աճող կոնցենտրացիաներով և կուտակված ջերմությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլոբալ կլիմայի նախնական վիճակի մասին 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ջերմային ալիքները, երաշտը և ավերիչ ջրհեղեղներն ազդել են միլիոնավոր մարդկանց վրա և արժեցել միլիարդավոր դոլարներ։

Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ:

Համաշխարհային միջին ջերմաստիճանը 2022 թվականին գնահատվում է մոտ 1․15°C-ով ավելի [1․02-ից 1․28] 1850-1900 թվականների նախաարդյունաբերական միջինի նկատմամբ։

Տաքացումը շարունակվում է։ Օվկիանոսի ջերմությունը ռեկորդային մակարդակի էր հասել 2021 թվականին, իսկ տաքացման արագությունը հատկապես բարձր է եղել վերջին 20 տարում:

Placeholder
Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ. Զեկույց