Հարաբերական կայունությունից հետո եվրոյի փոխարժեքը սկսել է նորից արժեզրկվել
Տնտեսություն
08:51 22/11/2022
Հայաստան

Հարաբերական կայունությունից հետո եվրոյի փոխարժեքը սկսել է նորից արժեզրկվել

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.94 դրամ`նոյեմբերի 20-ի համեմատ արժևորվելով 0.08 դրամով։

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.28 դրամ (արժեզրկվել է 3.84 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`410 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 407-408 դրամ է, վաճառքը՝ 414 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  6.14դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.30 դրամ, վաճառքը՝ 6.45 դրամ։

Placeholder
Հարաբերական կայունությունից հետո եվրոյի փոխարժեքը սկսել է նորից արժեզրկվել