Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ պաշտպանության նախարարությունների գծով. Ալեքսանդր Լավրենտև
Քաղաքական
15:39 23/11/2022
Տարածաշրջան

Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ պաշտպանության նախարարությունների գծով. Ալեքսանդր Լավրենտև

Ռուսական կողմը ՊՆ-ի միջոցով սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել Սիրիայում լարվածության սրման հնարավորությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«Ինչպես ասացի ձեզ, մենք դեռ բավականին սերտ կապ ունենք թուրքական կողմի հետ՝ առաջին հերթին պաշտպանության նախարարության միջոցով, ինչը մեզ թույլ է տալիս ընդհանրապես կասեցնել լարվածության սրման հնարավորությունը»,-ասել է նա՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին։
 

Placeholder
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ պաշտպանության նախարարությունների գծով. Ալեքսանդր Լավրենտև