ՈւԱԿ-ում կատարվել է լեզվի քաղցկեղի հեռացում
Առողջություն
13:46 23/11/2022

ՈւԱԿ-ում կատարվել է լեզվի քաղցկեղի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն էր դիմել տարեց կին՝ լեզվի աջ կեսի գոյացությունով, կլման ակտի խանգարումով և ցավերով:

Կատարված հետազոտությունների արդյունքում կնոջ մոտ ախտորոշվել է . լեզվի աջ կեսի տափակ բջջային քաղցկեղ՝ անցումով լեզվարմատ և քմային աղեղ,  պարանոցի ավշային հանգույցների երկկողմանի մետաստատիկ ախտահարում:

Կենտրոնից հայտնում են՝ որոշվել է կատարել բարդ տեխնիկա պահանջող վիրահատություն: Կատարվել է ուռուցքի լայն հեռացում՝ հեմիգլոսեկտոմիայով (լեզվի կեսի հեռացում), ինչպես նաև պարանոցի երկկողմանի լիմֆոդեսեկցիա:

Հետվիրահատական շրջանը անցել է բարեհաջող, կինը դուրս է գրվել ՈՒԱԿ-ից, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Placeholder
ՈւԱԿ-ում կատարվել է լեզվի քաղցկեղի հեռացում