ԵՄ-ի բանակցությունները նավթի գնի շուրջ հետաձգվել են՝ տարաձայնությունների պատճառով
Տնտեսություն
20:10 24/11/2022
Աշխարհ

ԵՄ-ի բանակցությունները նավթի գնի շուրջ հետաձգվել են՝ տարաձայնությունների պատճառով

ԵՄ-ում նավթի գնի շուրջ բանակցությունները հետաձգվել են երկրների միջև տարաձայնությունների պատճառով, դրանք կարող են վերսկսվել ուրբաթ օրը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Մեծ յոթնյակի առաջարկի շուրջ բանակցությունները, որոնք ի սկզբանե պետք է վերսկսվեին հինգշաբթի երեկոյան, հետաձգվել են, քանի որ դիվանագետներին ժամանակ է պետք անդամ երկրների միջև տարաձայնությունները հաղթահարելու համար։ Բանակցությունները կարող են վերսկսվել ուրբաթ օրը, բայց գուցե ավելի ուշ»,- հայտնում է պարբերականը։

Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ ԵՄ երկրների մեծամասնությունը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնությունից նավթի գների առաստաղի սահմանագիծ մտցնելու առաջարկը՝ մեկ բարելի դիմաց 65-70 դոլար: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Լեհաստանը չի համաձայնել 65 դոլարի սահմանմանը։ 

Placeholder
ԵՄ-ի բանակցությունները նավթի գնի շուրջ հետաձգվել են՝ տարաձայնությունների պատճառով