Հայ և վրացի դաշնակահարները ելույթ կունենան Փարիզում
Մշակույթ
19:41 24/11/2022
Տարածաշրջան

Հայ և վրացի դաշնակահարները ելույթ կունենան Փարիզում

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն գնահատել է Վրաստանի տարբեր մարզերից և Հայաստանից դաշնակահարների ելույթները՝ անցկացնելով նաև վարպետության դաս։Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ընտրված երիտասարդ տաղանդները Էլիսո Բոլքվաձեի աջակցությամբ հանդես կգան 2023 թվականի գարնանը Փարիզում կայանալիք ամենամյա գալա համերգին, որը կանցկացվի Մարսել Դասոյի պատմական պալատում, որը կազմակերպել է SOS Talents հիմնադրամը։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի և Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների միջև անցած շաբաթ ստորագրված հուշագրի շրջանակներում կայացել է Երևանից հրավիրված դաշնակահարների լսումները։ Նրանք վրացի երաժիշտների հետ միասին կմասնակցեն վերոնշյալ գալա համերգին։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Վրաստանից ելույթ կունենան 4 դաշնակահարներ, ընտրյալների շարքում է նաև Ախալքալաքից դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան։

Placeholder
Հայ և վրացի դաշնակահարները ելույթ կունենան Փարիզում