Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն
Օրվա թեմա
08:53 26/11/2022
Հայաստան

Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն

Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում հայ մարզիկը մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնել:

«Առաջին ռաունդում Իսրայելյանը աննդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց  5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի հաշիվ բացեց  հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունը այնքան մեծ էր, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ: 3-րդ ռաունդում արդեն Էրիկը 2 անգամ նոկդաունի ենթարկեց վրացի բռնցքամարտիկին և մրցավարներին այլ բան չէր մնում անել քան միաձայն հաղթանկը շնորհել մեզ»,- նշում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

Placeholder
Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն