Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում
Տարածաշրջան
20:30 29/11/2022
Տարածաշրջան

Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում

Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդներն ու  Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։

Եթե իրենց պահանջը չկատարվի, վարորդներն ու աշխատակիցները նախատեսում են միասնական գործադուլ անելլ։

Այս կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները հավաքվել են մետրոպոլիտենի Դիդուբե կայարանի մոտ և նախազգուշական բողոքի ակցիա անցկացրել։

 

Placeholder
Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում