Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով
Անկարան Մոսկվային տեղեկացրել է քրդական Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող տարածքներում սիրիական բանակի ստորաբաժանումների տեղակայմանն իր դեմ լինելու մասին: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է թուրքական պաշտոնական աղբյուրը։
«Մենք Մոսկվային հայտնել ենք մեր անհամաձայնությունը Սիրիայի Դեմոկրատական ուժերի տարածքներում Սիրիայի կառավարական զորքերի պաշտոնական տեղակայման վերաբերյալ»,-ասել է նա։
«Մենք նաև ռուսական կողմի ուշադրությունը հրավիրեցինք Սիրիայում Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներից SDF-ը ցրելու և դուրս բերելու անհրաժեշտության վրա»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։