Ըստ իրանցի նախարարի՝ Առողջապահական ցուցանիշներով Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում
Տարածաշրջան
16:36 30/11/2022
Տարածաշրջան

Ըստ իրանցի նախարարի՝ Առողջապահական ցուցանիշներով Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում

Իրանի Առողջապահության, բուժման 7 բժշկական կրթության նախարարն անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովրդի առողջապահության ոլորտում արձանագրված առաջընթացին, ասել է, որ «Իրանը տարածաշրջանում առողջապահական ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցնում»։

Ըստ ParsToday-ի՝ Բահրամ Էյնոլլահին հավելել է. «Կահիրեում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության  համագումարում հայտարարվեց, որ Իրանը բացառությամբ ծխախոտի,  բոլոր ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում»։

Էյնոլլահին ասել է.«Չնայած թշնամի լրատվամիջոցների կործանարար ու թունավոր աշխատանքներին, Իրանի Առողջապահության նախարարությունը հաջող գործունեություն է ծավալել»:

Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով գիտական և բժշկական ոլորտներում ժողովրդի, հատկապես ընտրյալ ու ակտիվ երիտասարդների կարևոր դերին, հաղթահարել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել:

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին նոյեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով երկրի արտադրության ցուցանիշների վերջին վիճակը, ասել է, որ Իրանն ինքնաբավ է դարձել 500 բժշկական արտադրանքի արտադրության ոլորտում։

Placeholder
Ըստ իրանցի նախարարի՝ Առողջապահական ցուցանիշներով Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում