ԵՄ հանձնակատարը բոյկոտում է ԱՄՆ գագաթնաժողովը՝ ԵՄ մտահոգություններին անուշադրության մատնելու պատճառով. Bloomberg
Տնտեսություն
10:03 02/12/2022
Աշխարհ

ԵՄ հանձնակատարը բոյկոտում է ԱՄՆ գագաթնաժողովը՝ ԵՄ մտահոգություններին անուշադրության մատնելու պատճառով. Bloomberg

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը որոշել է չայցելել ԱՄՆ՝ ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի գագաթնաժողովին, քանի որ ԱՄՆ-ի գնաճի մասին նոր օրենքի վերաբերյալ ԵՄ առաջնորդների անհանգստությունը բավարար ուշադրության չի արժանանում: Bloomberg-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Լրատվական գործակալությունը նշում է, որ օրենքը դարձել է ԵՄ-ում վիճաբանության հիմնական առարկան, որտեղ նրանք դժգոհում են, որ Վաշինգտոնը հսկայական սուբսիդիաներով դաշինքից դուրս է մղում բիզնես ներդրումները:

Գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մերիլենդի համալսարանում: Բրետոնը որոշել է չմասնակցել այն պատճառով, որ միջոցառմանը «այլևս կենտրոնացած չեն լինի արդյունաբերության և բիզնեսի եվրոպական շատ նախարարներին հուզող հարցերի վրա»։ Նա ԱՄՆ կմեկնի միայն 2023 թվականի սկզբին՝ քննարկելու արդյունաբերության և մրցունակության, թվային, տարածության և կիբերանվտանգության հարցերը:

Նրա օգնականը բացատրել է, որ հիմնական հարցերը «այժմ սահմանափակվում են նախարարների մակարդակով երկժամյա հանդիպումներով», իսկ գնաճը նվազեցնելու օրենքը դարձել է 45 րոպեանոց ճաշի քննարկման թեմա։
 

Placeholder
ԵՄ հանձնակատարը բոյկոտում է ԱՄՆ գագաթնաժողովը՝ ԵՄ մտահոգություններին անուշադրության մատնելու պատճառով. Bloomberg