Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
Քաղաքական
16:19 03/12/2022
Հայաստան

Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

«ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ

• Թուրքերը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը…

• 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո շատերը, այդ թվում՝ էլիտար հավակնություններ ունեցող մարդիկ, ասում էին՝ «դե սրանից վատ էլ հո չի՞ լինի»։ Դրանով արդարացնում էին սեփական անգործությունը, այսինքն՝ Հայաստանը զավթած #հակաՀայաստան կոչվող չարիքի դեմ պայքարի դուրս չգալը։ 2 տարի շարունակված դեպքերը հուշում են, որ կարող է ավելի վատ լինել, ու դեռ ավելի վատ է լինելու, քանի դեռ Հայաստանում իշխում են դե-ֆակտո օկուպացիոն ուժեր, որոնք չեն սպասարկում մեր ազգային շահերը։

• Լուծումը մեկն է՝ հակաՀայաստան'յան ուժերին կարող ենք հաղթել միայն հայաստանյան ազգային ուժերով․ եթե համարում ենք, որ այդպիսիք չկան, ուրեմն պետք է ձևավորել։ Այնուհետև Ադրբեջանին կարող ենք հաղթել միայն Հայաստանով, ոչ թե պետական կառույցները փոխարինող #քվազիՀայաստանով»։

Placeholder
Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է