Թբիլիսիի Վանքի Մայր Տաճարի կամ Հարանց վանքի պատմությունը
Մշակույթ
20:32 05/12/2022
Տարածաշրջան

Թբիլիսիի Վանքի Մայր Տաճարի կամ Հարանց վանքի պատմությունը

14-րդ դարում կառուցած հսկայական «Վանք» եկեղեցական համալիրը, որն ավելի հայտնի է Հարանց վանք անվամբ,  առաջնորդանիստ եռագմբեթ եկեղեցի է եղել: Բոլորովին վերջերս շինարարական աշխատանքների ժամանակ Վանքի տարածքում հայտնաբերվել են հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր: JNEWS-ը խոսել է հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական Մշակութային ժառանգության մասնագետ` Լևոն Չիդիլյանի հետ:

Վանք Մայր Տաճարը բացառիկ ճարտարապետական լուծումներ է ունեցել: Եկեղեցին եռագմբեթ է եղել, որովհետև երեք եղբոր կողմից է կառուցված եղել և նրանք որոշել են, որ առանձին-առանձին եկեղեցի չկառուցեն, այլ կառուցեն մեկ եկեղեցի երեք խորանով, դարերի ընթացքում եկեղեցին բազմիցս վերափոխվել և վերանորոգվել է:

Մինչև եկեղեցու վերջնական փլուզումը վերջին ընդարձակ վերանորոգումը եղել է 1902 թվականին Ալեքսանդր Մանթաշյանցի ֆինանսական աջակցությամբ:

Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական Մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը JNEWS-ին հետ զրույցում ասել է, որ Վանքի Մայր Տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև մշակութային կենտրոն է եղել, որովհետև ինչպես գիտենք Ներսիսյան դպրոցը հենց վանքի խցերում է հիմնադրվել Ներսես Աշտարակեցու կողմից, հետո միայն 1824 թվականին տեղափոխվել նոր շենք եկեղեցուց 300-400 մետր հեռավորության վրա:

Վանքի տարածքում գործել է ազգային պանթեոն, և այնտեղ են թաղվել ժամանակի երևելի թիֆլիսահայերը և մեծերը` օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ:

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Placeholder
Թբիլիսիի Վանքի Մայր Տաճարի կամ Հարանց վանքի պատմությունը