Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվում
Քաղաքական
15:38 05/12/2022
Տարածաշրջան

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվում

Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝  Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, զորավարժությունում մարտական տարբեր առաջադրանքներ են կատարում ցամաքային և օդային ուժերը, հատուկ նշանակության զորքերը, ինժեներական և հրթիռահրետանային ստորաբաժանումները։

Կիրառվում են պատերազմի ժամանակակից մեթոդներ։ Նպատակ է դրվել ապահովել զորքերի համակարգումը պատերազմի ժամանակ, բարելավել ռեսուրսների կառավարումը և կատարել փորձի փոխանակում՝՝ բարձրացնելով զինանձնակազմի պրոֆեսիոնալիզմը։
 

Placeholder
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվում