Ինչ չի կարելի ուտել և խմել մրսածության դեպքում
Աշխարհում
09:00 05/12/2022
Աշխարհ

Ինչ չի կարելի ուտել և խմել մրսածության դեպքում

Մրսածության ժամանակ սննդակարգից պետք է բացառել քաղցրավենիքը, տապակած միսը, սառը կաթն ու պաղպաղակը։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Մասնագետի խոսքով՝ հիվանդության ժամանակ ծանր սնունդ ընդունելը լրացուցիչ կծանրաբեռնի օրգանիզմը, որին առանց այդ էլ անհրաժեշտ է ուժ վարակի դեմ պայքարելու համար։ «Ավելի լավ է տապակած միս չուտել։ Իհարկե, դրանից մարդ չի մահանա, բայց դա ուղղակի ծանր սնունդ է մրսածության ժամանակ»,- նշել է նա։

Ըստ սննդաբանի՝ այդ ընթացում պետք չէ գերսառեցված մթերքներ, այդ թվում՝ պաղպաղակ ուտել, սառը կաթ խմել, որպեսզի հիվանդությունը չսրվի։

Բացի այդ, ինչպես նշում է Գինզբուրգը, քաղցրավենիքից ևս պետք է հրաժարվել։ «Լավագույնն այն է, որ օգտագործեք թեթև սնունդ, որը լավ է մարսվում և կօգնի շուտ ապաքինվել։ Այդ ժամանակ սննդակարգում պետք է ներառել ձու, շիլա, մրգեր և հատապտուղներ: Կարելի է խմել նաև թեթևակի քաղցրացրած մրգային ըմպելիքներ»,- ընդգծել է սննդաբանը։

Placeholder
Ինչ չի կարելի ուտել և խմել մրսածության դեպքում