Կայացել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը
Սպորտ
19:25 07/12/2022
Հայաստան

Կայացել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 7-ին  ՈւԵՖԱ գրասենյակում կայացել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Արմսպորտի փոխանցմամբ՝ կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B լիգայի հինգերորդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան մարտի 24-30-ը՝ թուրքական Անթալյա քաղաքում։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի հասակակիցների հետ։

Placeholder
Կայացել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը